Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Լուրեր

22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու իրական և բացառիկ հնարավորություն է առաջացել։ BBC-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա հերթական անգամ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում Բաքվի իրականացրած ռազմական ագրեսիան ու էթնիկ զտումը «հակաահաբեկչական գործողություն» է անվանել։

«Սահմանազատման մասին համաձայնությունը ձեռք է բերվել կողմերի միջև երկկողմանի անմիջական շփման արդյունքում և առանց որևէ երրորդ կողմի ներգրավման։ Սա վկայում է այն մասին, որ մենք ինքներս կարող ենք լուծել մեր խնդիրները։ Երկրորդն այն է, որ Հայաստանն ինքը որոշեց վերջ տալ մեր հողերի օկուպացիային, և դա արվեց ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​ճանապարհով։ Վերջին կետն այն է, որ սա ցույց տվեց՝  հնչեցված տեսակետները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա և մտադիր է մնացած հարցերը լուծել ուժով, չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Ամիրբեկովը։

Ալիևի ներկայացուցիչը, միաժամանակ, պահանջներ է ներկայացրել Հայաստանին։

«Պետք է փոփոխություն կատարվի Հայաստանի օրենսդրության ու Սահմանադրության  մեջ, քանի որ ներկայիս տարբերակում Ղարաբաղը հայտարարված է որպես Հայաստանի մաս։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ճանապարհի բացման խոչընդոտմանը։ Այդ շրջափակումը դեռ շարունակվում է»,- ասել է նա։