Ռաիսին սպառնացել է` կրկին հարձակվելու դեպքում Իսրայելը կարող է դադարել գոյություն ունենալ

Լուրեր

23.02.2026 | 12:10
Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Կրկին հարձակվելու դեպքում Իսրայելը կարող է դադարել գոյություն ունենալ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Պակիստանում ելույթ ունենալով Լահորի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, փոխանցում է IRNA-ն:

«Եթե Իսրայելը նորից սխալվի և հարձակվի Իրանի տարածքի վրա, ապա բոլորովին այլ հետևանքներ կլինեն, և պարզ չէ՝ արդյո՞ք Իսրայելից որևէ բան կմնա»,- ասել է Ռաիսին։

Ապրիլի սկզբին Իսրայելը հարձակվեց Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ սպանվել է յոթ իրանցի սպա, այդ թվում՝ երկու ավագ գլխավոր խորհրդական։ Երկու շաբաթ անց Թեհրանը պատասխան հարված հասցրեց Իսրայելի տարածքին, տարբեր աղբյուրների համաձայն՝ արձակելով մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք և հրթիռներ, այդ թվում՝ գերձայնային Ֆաթթահ և Ֆաթթահ-2: Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ միայն «մի քանի հրթիռներ» են հասել երկրի տարածք և պատճառել «փոքր վնաս»:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ասել է, որ Թեհրանն ավարտել է «Ճշմարիտ խոստում» գործողությունը և չի ծրագրում այն շարունակել։ Ավելին, եթե Իսրայելը պատասխան քայլեր ձեռնարկի, իրանական հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի։

Ապրիլի 19-ի գիշերը Իսրայելը անօդաչու սարքերի կիրառմամբ «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։ Նշվում է, որ  հնարավոր թիրախ կարող էր լինել Սպահանի տարածքում գտնվող ավիաբազան։

Իրանը չէր հերքել ԱԹՍ-ներ խոցելու մասին լուրերը, սակայն հայտնել էր, որ արտաքին հարձակման չի ենթարկվել։

Իսրայելը չի մեկնաբանել միջադեպը։