Սանկտ Պետերբուրգում որոշել են արգելել ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների մասին հրապարակումները

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում կարող է արգելվել անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքների մասին ցանկացած տեղեկատվության, այդ թվում՝ ֆոտո և վիդեո նյութերի տարածումը։ Այս մասին է վկայում նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի որոշման նախագիծը, փոխանցում է VOA-ն։

Եթե փաստաթուղթն ընդունվի, ապա արգելք կսահմանվի ցանկացած տեղեկության տարածման վրա, որը կարող է նպաստել Զինված ուժերի, կապի համակարգերի, վառելիքաէներգետիկ համալիրների օբյեկտների պահպանման համակարգերի, արդյունաբերության, կամուրջների ու նավահանգստային գոտիների տեղանքի բացահայտմանը։

Բանաձևի նախագծում չի ասվում, թե ինչ պատիժ է նախատեսված արգելքը հնարավոր խախտողների համար։ Այժմ փաստաթուղթը հաստատման փուլում է, որը կտևի մինչև մայիսի 5-ը։

Մարտի սկզբին նմանատիպ սահմանափակում մտցվեց Լենինգրադի մարզում։

Մարտի 12-ին էլ Կուրսկի մարզում արգելք է դրվել Ռուսաստանի Զինված ուժերի գործողությունների մասին տեղեկատվությունը համացանցում և լրատվամիջոցներում տեղադրելու համար։ Արգելվել է լուսանկարներ և տեսանյութեր տարածել, որոնք պատկերում են զինվորականների գտնվելու վայրը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքները և կարևոր օբյեկտները։ Իշխանությունները նաև արգելել են հրետակոծությունների կամ արկերի խոցման վայրերի, զենքի, հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին տեղեկատվության հրապարակումը։

Ռուսաստանում քրեական պատասխանատվություն չկա ռուսական օբյեկտների վրա ուկրաինական հարձակումների հետևանքների մասին համացանցում լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելու համար։ Անցյալ տարեվերջին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կրեմլը դեռ չի քննարկում նման խախտումների համար քրեական պատիժ սահմանելու հարցը։