Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունները․ Հաջիև

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձնել է նախօրեին Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարած այցին ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։

«Ադրբեջանական կողմը շատ դրական է գնահատում այս այցի արդյունքները։ Ցանկանում եմ նշել, որ այցը տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով։ Այցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերություններին, փոխադարձ ներդրումներին, հումանիտար և այլ հարցերի։ Որպես դրական զարգացում՝ հատկապես կարևորվել է ապրանքաշրջանառության ծավալների աճը։ Գոհունակությամբ նշվել է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներում առկա է դրական դինամիկա»,- ասել է Հաջիևը։

Ըստ նրա՝ քննարկվել է նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, պետությունների ղեկավարները կառավարության ներկայացուցիչներին հանձնարարել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այս ծրագրի իրականացման համար։

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Ռուսաստանի դերն ու ջանքերն այս ոլորտում»,- նշել է Ալիևի օգնականը։

Հաջիևը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, Իլհամ Ալիևի այցը Ռուսաստան ևս մեկ դրական ներդրում էր «երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում»։