ԵՏՄ-ին անդամակցելու պլաններ չունենք․ Ալիև

Լուրեր

22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
Բոլորը

Ադրբեջանին հրավիրել են Եվրասիական տնտեսական միության որոշ միջոցառումների՝ նախագահի և վարչապետի մակարդակով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունի Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի»,- հավելել է Ալիևը։

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ԵՏՄ-ին անդամակցելու պլաններ չունի։

«Մենք նման պլաններ չունենք, սակայն չենք կարող ասել, որ դա չի կարող ապագայում քննարկման առարկա դառնալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք դրանից, որ ավելի մոտենանք։ Եթե մենք դրանք տեսնենք, ապա որոշում կկայացնենք։ Եթե ոչ, ապա մեզ բավարարում է համագործակցության այն մակարդակը, որ կա հիմա»,- նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստանը, ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսն ու Ղրղզստանը։