Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են տարածաշրջանային թեմաների
Քաղաքականություն
22.04.2024 | 18:45Ապրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին: