ՌԴ դատախազությունը 7 տարվա ազատազրկում է պահանջել Meta-ի խոսնակ Էնդի Սթոունի համար՝ «ահաբեկչությունն արդարացնելու գործով»

Լուրեր

24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
Բոլորը

Ռուսաստանում պետական մեղադրողը դատարանին խնդրել է յոթ տարվա ազատազրկում սահմանել Meta-ի կապի տնօրեն Էնդի Սթոունի նկատմամբ, գրում է Մեդուզան։

Սթոունին հեռակա կարգով դատում են համացանցում ահաբեկչության հրապարակային արդարացման հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մաս): Յոթ տարին այս հոդվածով առավելագույն հնարավոր պատժաչափն է:

Սթոունի և Meta-ի մյուս աշխատակիցների դեմ գործը հարուցվել է 2022 թվականի գարնանը։ Դրա համար հիմք է հանդիսացել ընկերության որոշումը՝ չարգելափակել ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչերը ընկերության սոցիալական հարթակներում։

2023 թվականի փետրվարին Սթոունը հայտնվել է միջազգային հետախուզման մեջ։ Մեկ տարի անց Rosfinmonitoring-ը նրան ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ռեգիստրում։ Կարճ ժամանակ անց Meta-ն ճանաչվել է «ծայրահեղական կազմակերպություն», իսկ նրան պատկանող Facebook-ն ու Instagram-ն արգելափակվել են Ռուսաստանում։

Միաժամանակ, ՌԴ իշխանությունները չեն արգելափակել WhatsApp մեսենջերը, որը նույնպես պատկանում է Meta-ին։