Իրանը նոր ծառայություն է ստեղծել, որը վերահսկում է կանանց հիջաբ կրելը

Լուրեր

22.07.2026 | 10:58
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 10:45
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին՝ կիրակի
22.07.2026 | 10:38
Նազարբեկյան թաղամասում այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
22.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ
22.07.2026 | 10:10
Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը
22.07.2026 | 10:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է․ ՈՒՂԻՂ
22.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով է մեկնարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 23:30
Էլեկտրամատակարարման ընդհատումներ՝ Երևանում ու մարզերում
21.07.2026 | 23:20
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում
21.07.2026 | 23:02
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը
21.07.2026 | 22:55
Գագիկ Ծառուկյանն առերեսվել է տուժող ճանաչված Իրանի քաղաքացու հետ. փաստաբան
21.07.2026 | 22:52
Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
21.07.2026 | 22:49
Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 22:43
Քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ․ արձանագրվել է 50 խախտում
Բոլորը

Իրանը նոր ծառայություն է ստեղծել, որը վերահսկում է կանանց հիջաբ կրելը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Թեհրանի ուժերի հրամանատար Հասան Հասանզադեն, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությունը։

Հաղորդվում է, որ կանանց համար խիստ դրես-կոդի կիրառման հարցերով նոր իրավապահ կառույցի աշխատակիցները հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի հետագայում ապահովեն, որ կանայք հիջաբ կրեն հասարակական վայրերում «ավելի պատասխանատու կերպով»։

Իրանի իշխանությունները վերջերս ուժեղացրել են «բարոյականությանը համապատասխանելու ստուգումները», որոնց ընթացքում շրջայցերի մասնակիցները կոպիտ վերաբերմունք են ցուցաբերել կանանց նկատմամբ, հաղորդում է «Ռադիո Ֆարդա»-ն։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները տեսախցիկներ էին տեղադրել փողոցներում և հասարակական վայրերում՝ վերահսկելու իրանցի կանանց հիջաբ կրելը, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչների հայտարարությունը։

Տեսախցիկներում ֆիքսված օրինախախտներին, ըստ Իրանի ոստիկանության, կուղարկվի SMS հաղորդագրություն՝ «նախազգուշացում հետևանքների մասին»։ Ոստիկանությունն ընդգծել է, որ տեսախցիկների տեղադրումը կապված է պարտադիր դրես-կոդը խախտողների աճող թվի հետ և նպատակ ունի «կանխել հիջաբ կրելու օրենքին դիմադրությունը»։