Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը ինչպես երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման, այնպես էլ Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային, ոռոգման և էներգետիկ ենթակառուվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:Հատուկ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շրջանակում նախատեսվող համագործակցության մանրամասներին:

Կողմերը անդրադարձել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, մասնավորապես՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքեր գործադրել երկուստեք փոխգործակցության շարունակական ամրապնդման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: