ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են Կիևին տրամադրել 61 միլիարդ դոլար և ATACMS հրթիռներ․ Բայդենը հայտարարել է վճռական աջակցության մասին

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկել են Ուկրաինային տրամադրել 61 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթ և ATACMS հեռահար հրթիռներ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «վճռական աջակցություն» է հայտնել օրինագծերին և խոստացել «անհապաղ» ստորագրել դրանք, գրում է Current Time-ը։

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական ​​Մայք Ջոնսոնը երեք առանձին օրինագիծ է ներկայացրել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնության մասին։

Նոր փաստաթուղթը ենթադրում է Կիևին փոխանցել 60,8 մլրդ դոլար, որից 13,8-ն ուղղվելու է նոր սպառազինությունների և սարքավորումների ձեռքբերմանը, իսկ ավելի քան 23 միլիարդ դոլարը՝ ամերիկյան զենքի պաշարների համալրմանը։ Բացի այդ, փաստաթղթում խոսվում է Ուկրաինա ATACMS հեռահար հրթիռների փոխանցման մասին, որոնք ունակ են խոցել թիրախները մինչև 300 կմ հեռավորության վրա։

«Երբ դա հնարավոր լինի օրենքի ուժի մեջ մտնեուց հետո, նախագահ Ջո Բայդենը բանակի հեռահար մարտավարական հրթիռային համակարգերը կփոխանցի Ուկրաինայի կառավարությանը»,- ասվում է օրինագծի տեքստում։

Միաժամանակ, նշվում է, որ այդ փոխանցումը կարող է չեղարկվել, եթե ԱՄՆ նախագահը համարի, որ դա կարող է վնասել երկրի ազգային անվտանգությանը։

Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի նախագահը խոստացել է հրապարակել նաև ԱՄՆ-ի ազգային անվտանգության չորրորդ օրինագիծը. այն վերաբերում է Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործմանը, Իրանի դեմ նոր պատժամիջոցներին և TikTok-ի արգելափակմանը։

Նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ վճռականորեն աջակցում է Ջոնսոնի օրինագծերին՝ Ուկրաինային, Իսրայելին և ԱՄՆ-ի դաշնակիցներին Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ և պատրաստ է ստորագրել դրանք Կոնգրեսի երկու պալատներում հաստատվելուց հետո:

«Պալատը պետք է փաթեթն ընդունի այս շաբաթ, իսկ Սենատը պետք է արագ հետևի նրա օրինակին։ Ես անմիջապես կստորագրեմ այդ օրինագիծը, որ ազդանշան փոխանցեմ ամբողջ աշխարհին՝ մենք աջակցում ենք մեր ընկերներին և թույլ չենք տա Իրանին ու Ռուսաստանին հաջողության հասնել»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Օրինագծի ընդունման դեպքում ԱՄՆ վարչակազմը պետք է Կոնգրեսին 45 օրվա ընթացքում տրամադրի Ուկրաինային աջակցելու երկարաժամկետ ռազմավարությունը և մեկ ամսվա ընթացքում համաձայնագիր կնքի Կիևի հետ տրամադրված օգնության վերադարձի վերաբերյալ։