Առաջարկում եմ դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռվող հնարավարություններ․ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Լուրեր

22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
Բոլորը

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ժամանակն է կառուցել երկկողմ համապարփակ օրակարգ, որի համար առևտրատնտեսական կապերի զարգացումը լավագույն հիմքը կարող է դառնալ։ Փոխադարձելով այս մոտեցումը՝ սաուդական կողմն առաջարկել է փոխհամաձայնեցնել երկու երկրների հետաքրքրություններն արտացոլող «ճանապարհային քարտեզ»՝ առկա ներուժի առավելագույն արդյունավետ իրացման նպատակով։

Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարները մտքեր են զբոսաշրջության, ծառայությունների առևտրի, ենթակառուցվածքների զագացման, ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը, պարբերական ուղիղ չվերթների իրականացումը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակել անհրաժեշտ իրավապայմանագրային բազա։

Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները։ Տեղեկացնելով, որ ծրագիրն ուշադրության է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից՝ Արարատ Միրզոյանն առաջարկել է դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմամբ Ծոցի երկրների համար ընձեռվող հնարավարությունները։

Հավելելով, որ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է կայուն միջավայր՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև կայունության ու խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։