ՀՀ-ի դիմակայունության ամրապնդման համար Բրյուսելը ՀՀ-ին 15 մլն եվրո կփոխանցի

Լուրեր

22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
Բոլորը

ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում նախատեսվում է «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» համաձայնագրի ստորագրումը։ Բյուջետային աջակցության ֆինանսավորման շրջանակներում Բրյուսելը Երևանին 15 մլն եվրո կտրամադրի։

Համաձայնագրի նախագծում նշված է, որ գումարը տրամադրվում է փախստականների երեք ոլորտային կարիքների համար։

1․ Սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում, որը ներառում է միանվագ դրամական աջակցության տրամադրում, սննդի ապահովում։
2․ Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում․ այն ներառում է էլեկտրաէներգիայի վարձերի վճարում, կացարանով ապահովում։

«Նշված գործողությունները նպատակ կունենան՝ աջակցելու փախստականներին՝ բնակություն հաստատելու իրենց նախընտրած վայրերում, և նրանց կտրամադրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու և տնտեսական գործունեություն ծավալելու համար»,-ասված է նախագծում։

3․ Փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագրով նախատեսվում է կանանց, երեխաներին, հաշմանդամություն ունեցողներին ներգրավել հասարակական կյանքին։ Առաջնահերթություն է համարվում աշխատանքով և կրթությամբ ապահվելը։

Կառավարությունը տեղեկացնում է, որ բացի վերոնշյալ 15 մլն եվրոն, եվրոպական կողմի հետ բանակցում են նույնքան բյուջեով մեկ այլ առաջակի մասին, որը Բրյուսելը խոստացել է այս տարվա վերջին եռամսյակում։ Ծրագիրը ՀՀ կառավարության կողմից չի համաֆինանսավորվելու։

Բացի այդ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման շրջանակներում եվրոպական կողմը ևս 3 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ին։