Քոչարյանի պաշտպանը դրական է վերաբերվում անցումային արդարադատությանն, իսկ Արայիկ Պապիկյանն առաջարկում է քանդել գործող համակարգը

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Վարչապետ Փաշինյանն իր վերջին հանրահավաքում ունեցած ելույթում խոսեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու մասին: Վերջինս, մասնավորապես, հայտարարեց. «Անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությունը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ: Օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ից և ֆորմալ առումով 2017 թվականի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելը կարող է բարդություններ առաջացնել»։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ դրական է վերաբերվում անցումային արդարադատությանը:

«Վարչապետից առաջ, եթե չեմ սխալվում, այդ մասին հայտարարություններ են հնչել նաև ՀԱԿ-ի և Հովհաննես Մանուկյանի կողմից: Դեռ երեք ամիս առաջ ես էլ էի մասնակցում այդ մասին քննարկումներին: Ամեն ինչ կախված է լինելու կիրառման ձևաչափից և ժամկետներից: Խնդիր եմ տեսնում,  եթե դա ինչ-որ այլընտրանքային կամ հատուկ դատարանի նման մի բան է լինելու: Եթե երևույթը նպաստի համակարգում առկա լարվածության թուլացմանը,ապա դրական կարող է լինել: Բայց տարբեր երկրներում կա նաև կիրառման բացասական փորձ: Շատ բան դետալներից է կախված: Օրինակ` կարելի է հարցնել` ի՞ նչ կարծիք ունեք արդարադատության մասին: Իհարկե, դա լավ բան է, բայց արդարադատությունը երբեմն լավ է իրականացվում, երբեմն` վատ: Նույնը կարող եմ ասել նաև անցումային շրջանի արդարադատության մասին:Ամեն բան կախված է իրականացման գործիքակազմից: Այդ գործիքները աշխարհի տարբեր երկրներում չեն կարող նույնը լինել»,-ասաց նա:

Մեր հարցին` Հայաստանում ինչը՞ կարող է խանգարել այդ ամենի պատշաճ կիրառմանը, Օրբելյանը պատասխանեց. «Վատ իրականացումը կարող է խանգարել: Պետք է հստակ պատկերացում լինի` ի՞նչ նպատակով է դա արվում: Տարբեր հարցեր կարող են լինել` պատժելու, վերականգնողական արդարադատության հետ կապված և այլն: Ավելի հստակ մեկնաբանություն կտամ, երբ ավելի պարզ նկարագրվի` ինչի՞ մասին է խոսքը»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով` վարչապետը հասկանում է, որ գործող արդարադատության համակարգը չի կարող աշխատել ներկա պայմաններում: Ըստ Պապիկյանի` ընթացակարգային միջամտությունները չեն օգնի, հարկավոր են «վիրաբուժական» միջացառումներ:

«Պետք է նոր Սահմանադրություն, որն անկախ դատարանների երաշխիքներ կտա: Այսօրվա Բարձրագույն դատական խորհուրդը, որը ոլորտը կարգավորող մարմին է, ամենավարկաբեկված կառույցն է: Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը չի կարող հավատ ներշնչել: Կփոխվի Սահմանադրությունը, շատ դատավորներ կզգան, որ նոր պայմաններում չեն կարող անաչառ աշխատել, ինքնակամ դուրս կգան աշխատանքից: Գործող համակարգը քանդել է պետք: Շատ հին դատավորներ , եթե շատ ցանկանան, էլի չեն կարող նոր իրավիճակում աշխատել, որովհետև նախորդ իշխանության մնացուկները կհանեն նրանց դեմ «դոսյեներ»,-ասաց նա և հավելեց.

«Փոփոխությունները պետք է լինեն հստակ խաղի կանոններով և զգույշ, որ չարաշահումներ և մարդու իրավունքների նոր խախտումներ չլինեն»:

Փաստաբանին հարցրեցինք` ինչո՞ւ է պետք փոխել Սահմանադրությունը, եթե Սերժ Սարգսյանի ժամանակ սահմանադրական փոփոխությունները քննադատողներից շատերը Սահմանադրության պատշաճ կիրառության, ոչ թե դրա փոփոխության խնդիրն էին տեսնում: Մեր զրուցակցն ընդգծեց. «Սահմանադրությունը չպետք է գործի Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի կամ որևէ պաշտոնյայի քաղաքական կամքով: Սահմանադրությունը վեր է ցանկացած անհատի քաղաքական կամքից: Այն պետք է հստակ տարանջատի իշխանության ճյուղերը: Հիմա վարչապետական սահմանադրություն է: Հիմա կա վստահություն վարչապետի նկատմամբ, բայց չգիտենք` ի՞նչ կլինի մեկ տարի հետո: Մենք նոր Սահմանադրության կարիք ունենք, որը չի լինի ինչ-որ մեկի համար գրված: Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պատվերով գրված Սահմանադրությունները հենց նրանց էին հարմարեցված»:

Լևոն Փանոսյան