Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան

Լուրեր

22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
Բոլորը

ՄՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ Հայաստանի շահերը ներկայացնող պրոֆեսոր Պիեր դ՛Արժանն անդրադարձավ Ադրբեջանի առաջ քաշած երկրորդ նախնական առարկությանը: Դրա նպատակն, ըստ դ՛Արժանի, քննարկումից բացառելն է Հայաստանի առաջ քաշած որոշ պնդումներ, մասնավորապես` էթնիկ հայերի կամայական ձերբակալությունների և բռնի անհետացումների մասին, ինչպես նաև Հայաստանի այն պահանջները, որոնք վերաբերում են էթնիկ հայերի նկատմամբ իրականացված տարբեր բռնություններին․ գրում է 1lurer-ը։

Հայաստանի շահերի պաշտպանը նշել է, որ Ադրբեջանը երեկ ընդունել է, որ դատարանի կողմից դիտարկվող հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, այլ ոչ սովորական միջպետական պատերազմ:

«Այս հակամարտությունն էթնիկ է, քանի որ երեք տասնամյակ Ադրբեջանը տարածքային ամբողջականության պատրվակով հրաժարվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի՝ իր նախնիների հողերում բնակվող հայերի ինքնորոշումը: Այս հակամարտությունն ունեցել և ունի էթնիկ մոտիվներ և խտրական է, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի որոշումը՝ վերջ տալ այդ ինքնորոշմանը 2020 թվականին ռազմական գործողությունների միջոցով և 2023 թվականի սեպտեմբերին։

Այն, ինչ Ադրբեջանն իր նախագահի շուրթերով անվանում է «ազատագրական պատերազմ» կամ «հայրենական պատերազմ», հանգեցրել է էթնիկ հայերի հիմնարար իրավունքների բազմաթիվ խտրական խախտումների: Ավելին՝ այս պատերազմը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը՝ հակառակ դատարանի վճիռների, որոնք ուղղված էին Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությանը, որոնք գտնվում էին լուրջ վտանգի տակ»,- ասել է դ՛Արժանը: