Էրեբունի վարչական շրջանում միջին ճնշման գազատար է վնասվել
Ապրիլի 16-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի գազասպառողների գազամատակարարումը․ տեղեկացնում են Գազպրոմ Արմենիայից։
«Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում։