Վրաստանի խորհրդարանում քննարկում են «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ Թբիլիսիում բողոքի ցույցեր են

Լուրեր

22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը սկսում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։ «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ կքննարկի իրավական հարցերի հանձնաժողովը։

Խորհրդարանի մոտ բողոքի ցույցեր են սկսվել։ Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները հավաքվել են՝ «Ո՛չ ռուսական օրենքին» գրություններով պաստառներով։ Հանրահավաքի մասնակիցները բողոքում են Արտաքին ազդեցության թափանցիկության օրինագծի դեմ։ Ցույցերի վայրում մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել։

Միաժամանակ, Գրուզիա օնլայնը հայտնում է, որ ժամը 19:00-ին խորհրդարանի մոտ տեղի կունենա ևս մեկ հանրահավաք։

«Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարը շարունակվում է։ Մի՛ մնա տանը, դո՛ւրս արի փողոց։ «Ռուսական օրենքը» վերաբերում է Վրաստանի բոլոր քաղաքացիներին։ «Ռուսական օրենքը» մեծ պատ է Վրաստանի և Եվրոպայի միջև։ Այո՛, Եվրոպային։ Ո՛չ ռուսական օրենքին»,- ասվում է հանրահավաքի կազմակերպիչների տարածած հայտարարությունում։

OC մեդիայի փոխանցմամբ էլ՝ մի քանի հարյուր ուսանողներ փակել են Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։

Հավելենք, որ օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղհասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են անվանվել «օտարերկրյա գործակալներ»։ Նմանատիպ միջոցներ կիրառվել են Ռուսաստանում՝ իշխանություններին քննադատող քաղաքացիական հասարակության խմբերին լռեցնելու համար, չնայած Մոսկվան ևս ի սկզբանե օրենքի ընդունումը բացատրում էր թափանցիկության անհրաժեշտությամբ։