Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի եզրափակչում հավաքել է 240,7 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Հայ մարզուհին եզրափակիչ էր դուրս եկել երրորդ տեղով՝ 581 միավորով: Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ապահովել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Նույն մրցաձևի տղաների պայքարում Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:

Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:

Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը հանդես են եկել նաև 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Փարիզ-2024-ի ուղեգրեր են նվաճել լավագույն քառյակում տեղ գրած զույգերը:

Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար այսօր կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում:

Վարկանիշային մրցաշարը կլինի 10 մետր մրցաձևում Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25 մետր և 50 մետր մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։

Վարկանիշային մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։

Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարը կավարտվի ապրիլի 20-ին: