Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է դրանք իրականացնել առավելագույնը չորս մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական զարգացման կարիքից ելնելով: Մասնագիտական զարգացման կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: Ուսուցիչը կիրականացնի ինքնագնահատում, իսկ տնօրենը դասալսումների և ներդպրոցական վերահսկողության գործիքների միջոցով կորոշի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը:

Էլեկտրոնային հարթակում կձևավորվի ուսուցչի մասնագիտական կարիքի վերաբերյալ տեղեկանք, որով էլ ուսուցիչը կմասնակցի համապատասխան մոդուլով վերապատրաստմանը՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը: Կարգով կարևորվել է տնօրենի գնահատումը. այն կապվելու է տնօրենի ատեստավորման հետ՝ հաշվի առնելով, թե աշխատանքային գործունեության ընթացքում իր գնահատած՝ ուսուցչի մասնագիտական կարիքի համապատասխանությունը որքանով է արդարացված եղել և համապատասխանել է նաև վերապատրաստող կազմակերպության կողմից ուսուցչի մասնագիտական կարիքի ախտորոշիչ թեստավորման արդյունքի, ինչպես նաև վերապատրաստումից հետո ատեստավորված ուսուցիչների թվի հետ:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է գնահատվել նաև արտաքին դիտարկման արդյունքում՝ դասալսումների միջոցով, որը կարող է իրականացնել այդ իրավունքն ունեցող որևէ կառույց (ԿԶՆԱԿ, մենթոր դպրոցներ և այլն):

Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, իր մոտ բացահայտված մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում:

Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլերի տևողությունը՝

1 տարի է՝ մինչև 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար և իրականացվում է առաջին տարվա ընթացքում,
1 տարի է՝ վերապատրաստման առաջին մակարդակի համար իրականացվող դասընթացների համար, եթե ուսուցիչը վերապատրաստվելու է բարդության տարբեր մակարդակի ծրագրերով և իրականացվում է 1-ին ենթակետով սահմանված ժամանակահատվածում, իսկ մյուս մակարդակների համար՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված ժամանակահատվածում,
3 տարի է՝ վերապատրաստման երկրորդ բարդության մակարդակի դասընթացների համար և իրականացվում է առաջին երեք տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարվա համար մասնակցելով առնվազն 4 դասընթացի,
5 տարի է՝ վերապատրաստման երրորդ և չորրորդ բարդության մակարդակի դասընթացների համար՝ յուրաքանչյուր տարվա համար մասնակցելով առնվազն 2 դասընթացի։
Վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակվում է բարդության երեք մակարդակի դասընթաց, որոնք կարող են իրականացվել առկա, էլեկտրոնային, հեռավար և համակցված եղանակներով: Կախված ուսուցչի աշխատանքային փորձից՝ տարբերակված է նաև վերապատրաստման եղանակը: Սկսնակ ուսուցիչների համար այն կլինի առկա ձևաչափով, իսկ ավելի մեծ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար այն կարող է իրականացվել հեռավար կամ հիբրիդ ձևաչափով:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա ուսուցիչը յուրաքանչյուր մոդուլից մասնակցում է բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների.

1) տարրական մակարդակի կարողունակությունը համապատասխանում է առարկայական գիտելիքի իմացության կարիքին, որի համար ուսուցիչը մասնակցում է վերապատրաստմանը.

2) երկրորդ (ձեռնահասության) մակարդակի կարողունակություն ունեցող ուսուցիչը մասնակցում է երրորդ (տիրապետման) մակարդակի վերապատրաստմանը.

3) երրորդ (տիրապետման) և չորրորդ (փորձագիտական) մակարդակների կարողունակություն ունեցող ուսուցիչները մասնակցում են չորրորդ (փորձագիտական) մակարդակի վերապատրաստմանը.

4) առաջին շրջափուլի արդյունքում չորրորդ (փորձագիտական) մակարդակին համապատասխանած ուսուցիչը հաջորդ շրջափուլում չի վերապատրաստվում, մասնագիտական զարգացումն ապահովվում է կրթական ծրագրի բովանդակությանը համապատասխան միջազգային գիտաժողովներին մասնակցության, զեկույցներով հանդես գալու կամ այլ հարթակներում մասնագիտական հոդվածներ հրապարակելու եղանակով՝ պետական միջոցներով կամ համաֆինանսավորմամբ: