Երկաթուղու կայարան, բնական լիճ, կանաչապատ տարածք. ինչ է նախատեսվում ունենալ Ակադեմիական քաղաքում

Լուրեր

25.11.2024 | 12:35
Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայինների է տեղակայել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ
25.11.2024 | 12:26
2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով
25.11.2024 | 12:15
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
25.11.2024 | 12:07
Լեհաստանի նախագահը Հայաստան է ժամանում
25.11.2024 | 12:00
Կոպիրկինը պնդում է՝ ՌԴ-ն կատարում է ՀՀ-ի հանդեպ պարտավորությունները, Վրաստանի խորհրդարանի առաջին նիստն է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 11:51
Սոչի-Անթալիա թռիչքն իրականացնող օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է
25.11.2024 | 11:40
ՌԴ-ն ակնկալում է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 միլիարդ դոլարի․ Սերգեյ Կոպիրկին
25.11.2024 | 11:29
Մարդիկ տեղյակ չեն, որ դա ներդրում է, և գումար է ավելանում․ պատգամավորը՝ կուտակային կենսաթոշակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 11:18
Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»
25.11.2024 | 11:07
Մոտոցիկլավարը մահացել է, վարորդը դիմել է փախուստի
25.11.2024 | 10:55
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
25.11.2024 | 10:44
Տպավորություն է՝ փրկօղակ եք ուզում սարքեք, ասեք՝ անհասկանալի ընկերությունում ներդրում արեք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:33
Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոնի, ինչը լուրջ թիվ է․ ԿԲ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:18
Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ
25.11.2024 | 10:05
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգն այսօր ներկայացվեց ՀՀ բուհերի ղեկավարներին և գիտական կառույցների ներկայացուցիչներին։ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկաներին հայտնեց, որ առավոտյան Սասունցի Դավիթ կայարանից երկաթուղով այցելել են Ակադեմիական քաղաքի տարածք։

«Սա կառավարության ծրագիրը չի կարող լինել, սա պետք է լինի մեր բոլորի ծրագիրը, որպեսզի ունենա հաջողություն։ Այսօր Ակադեմիական քաղաք հասանք այն երկաթուղային գծով, որն այսօր էլ գործում է։ Սա ցույց է տալիս, որ կան այն ճանապարհները, ինչի մասին խոսում ենք, մնում է աշխատել, որ ունենանք մեր պատկերացրած բարձրորակ կրթությունն ու գիտությունը մեր երեխաների և պետության համար»,- ասաց Անդրեասյանը։

Ակադեմիական քաղաք ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է։ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ նախնական հաշվարկներով ամբողջ ծրագրի արժեքը կազմում է 1,3 տրիլիոն դրամ։ Ինչպե՞ս է նախատեսվում կառավարել կամ օտարել գոյություն ունեցող գույքը, և ե՞րբ է նախատեսված տեղափոխությունը․ Սարգիս Հայոցյանն ընդգծեց, որ գույք կամ շենք չի օտարվում, և այն գույքը, որը կմնա Երևանում աշխատելու է Ակադեմիական քաղաք ծրագրի համար ավելի արդյունավետ կերպով։

«Գոյություն ունեն գույքեր, ավելի ճիշտ, շենքեր, որոնք իրենցից որոշակի ճարտարապետական մշակութային արժեք են ներկայացնում և որոշ գույքեր կան, որոնք արդեն իսկ մաշված են և, ըստ էության, իրենցից արժեք չեն ներկայացնում։ Այսինքն՝ յուրաքանչյուր տեսակի գույքի համար իրենց օգտագործման նպատակների առանձին շրջանակն է մշակվելու»,- նշեց բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը։

Հայոցյանը նշեց՝ մինչև ակադեմիական քաղաքում տվյալ կլաստերի կամ տվյալ միավորի համար նախատեսված ենթակառուցվածքը ամբողջությամբ պատրաստ չլինի, տեղափոխություն չի սկսվելու։

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները գերմանական «GMP International Gmbh Architects and Engineers» ընկերության կողմից մեկնարկել են 2023 թվականի աշնանը։ Գերմանական ընկերության հետ աշխատանքներում ներգրավված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Հատակագիծը նախագծող գերմանական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելը ներկայացրեց գլխավոր հատակագծի վերջին թարմացված տարբերակը։

«Լինելու է երկաթուղային կայարան և կանգառ, բնական լիճ ու այգի ենք ունենալու համալսարանի մոտակայքում։ Ընդհանրապես լուրջ քննարկումներ են ընթանում երկաթուղային ցանցի կառուցման շուրջ, քանի որ Երևանից ամենաուշը 25 րոպեում պետք է հասնել այս կլաստերային քաղաք»,- ասաց Թոբաս Քայելը։

Ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով։ Մյուս երկուսը՝ բժշկական և տեխնոլոգիական կլաստերները, ավելի ուշ կգործարկվեն։ Նշված կլաստերներում և դրանց հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ։ Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը, որից հետո մեկնարկելու է կառուցապատման առաջին փուլը․ նախնական գնահատմամբ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2030 թվականին։ Ներկայում ընթանում են ակադեմիական քաղաքի լանդշաֆտի դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանի, ակադեմիական քաղաքի համար անհրաժեշտ կոմունալ ենթակառուցվածքների պլանավորման, տրանսպորտային ցանցի նախագծի կազմման աշխատանքները։

Նշենք, որ Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ըստ հայեցակարգի՝ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհ և մինչև 8 ոչ պետական կամ միջազգային բուհ։