ՀԱՊԿ ռազմական կոմիտեն որոշել է Հավաքական ավիացիոն ուժերի զարգացման ուղղությունները. ՀՀ-ն չի մասնակցել նիստին

Լուրեր

22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
22.07.2026 | 15:18
ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան
22.07.2026 | 15:10
Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից // Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա․ ԼՈՒՐԵՐ
22.07.2026 | 15:05
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու Դատախազության միջնորդությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:59
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
22.07.2026 | 14:51
ՀՀ-ում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը․ քննարկվել է համագործակցության ընդլայնումը
22.07.2026 | 14:43
Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ օդաչուն զոհվել է, մեկ մարդ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:39
Վերջին եռամսյակում ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտման 42 դեպք է արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:32
Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի
22.07.2026 | 14:23
Ղազինյանի գործով մակագրում կա, հրատապ միջնորդություն է ներկայացվել. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 14:14
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մինչ այժմ արժեցել է 37.5 միլիարդ դոլար
Բոլորը

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեի տեսանիստը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ի թիվս այլ բաների՝ որոշվել են ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հիմնական ուղղությունները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Հայաստանը հանդիպմանը չի մասնակցել։

«Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որոշվել են նաև «ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժերի զարգացման և ՀՕՊ կազմակերպման ուղղությամբ հետագա աշխատանքի ուղղությունները Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանում»,- Գերասիմովի խոսքերն է մեջբերում ՌԴ ՊՆ-ն։

Կողմերը վերլուծել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, սպառնալիքներն ու անվտանգության մարտահրավերները ՀԱՊԿ անդամ երկրներին, ինչպես նաև նախանշվել են ռազմական ոլորտում հետագա փոխգործակցության ուղիները։

«Մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատանքը գոյություն ունեցող սպառնալիքները չեզոքացնելու և կազմակերպության ռազմական ներուժը բարելավելու ուղղությամբ»,- ասել է Գերասիմովը։