Այց Կապանի օդանավակայան, որը ՀՀ-ի ինքնիշխան ենթակառուցվածք է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Քաղաքականություն
11.04.2024 | 21:09Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Կապանի օդանավակայան, X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը` նշելով, որ այն Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածքն է.
«Այց Սյունիքի մարզի Կապանի օդանավակայան, որը Հայաստանի ինքնիշխան ենթակառուցվածք է»,- գրել է դեսպանը։
Ավելի վաղ դեսպանը գրառում էր կատարել՝ հայտնելով, որ գնում է Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։