Ամիրյան փողոցն անվանափոխել Բեկոր Աշոտի անունով․ ավագանու անդամի հեղինակած նախագիծը

Լուրեր

22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 15:25
Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ
Բոլորը

Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում 25 հարց է ընդգրկված Factor.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի կայքէջից։

Որոշման նախագծերից մեկով ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) անունով։

«Սերնդափոխությունը ենթադրում է քաղաքական հայացքների փոփոխություն, ու, ըստ այդմ, յուրաքանչյուր գործունեություն պետք է համապատասխանի տեղին, ժամանակին, ժողովրդի պահանջներին: Արցախի ազատագրական պայքարում Աշոտ Ղուլյանի ունեցած ներդրումը միանգամայն հիմնավորում է փողոցը նրա անունով վերանվանելու նախագիծը: Արցախը «կենդանի» պահելու մի հյուլ էլ դա կլինի։ Սույն նախագծով առաջարկվում է անվանափոխել Արսեն Ամիրյանի անունը կրող փողոցը Արցախյան ազատամարտի մասնակից, ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ, Ասկոլկա) անունով»,- ասված է ավագանու ընդդիմադիր անդամի հեղինակած նախագծում։

Ամիրյան փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և հասնում մինչև Սարյան փողոց։ Նշենք, որ հրապարակախոս Արսեն Ամիրյանը եղել է բոլշևիկյան հեղափոխական, Բաքվի 26 կոմիսարներից։

Արփի Հակոբյան