Մեր այցելությունը նպատակ ունի նոր թափ հաղորդել մեր գործընկերությանը. Մարտին Վասալը՝ ՀՀ նախագահին

Լուրեր

26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է. «Ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Վստահ եղեք, որ մեզ համար միշտ հաճելի է Ֆրանսիայի պաշտոնական և ոչ պաշտոնական պատվիրակությունների հետ հանդիպել: Առիթն օգտագործելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այն մեծ աշխատանքի համար, որ կատարում եք հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում: Ցանկանում եմ նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Ֆրանսիայի Ազգային ժողովին, Սենատին, բոլոր պատգամավորներին, ինչպես նաև Ֆրանսիայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են այս տարիների ընթացքում՝ հատկապես Լեռանային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունների ժամանակ և այսօր նաև՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալ-հումանիտար օգնության հարցում: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հազարամյա պատմություն ունեն և ամեն մի ժամանակաշրջանի վերաբերյալ շատ կարևոր իրադարձությունների մասին կարելի է խոսել: Սակայն ես այսօր ուզում եմ հատկապես նշել անկախացումից հետո այն մեծ աջակցության մասին, որը ցուցաբերել է Ֆրանսիան Հայաստանի Հանրապետությանը: Այսօրվա ձեր այցելությունը գնահատում եմ որպես կատարված աշխատանքին լրացուցիչ նպաստող գործոն և մեր հարաբերությունների ամրապնդումը խթանելու հերթական քայլ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մարտին Վասալը նշել է. «Պարոն նախագահ, մենք շատ զգացված ենք հյուրընկալության և ջերմ խոսքերի և այն վերաբերմունքի համար, որին հանդիպում ենք Հայաստանում: Հայ-ֆրանսիական բարեկամությունն իրապես դարավոր է և մեր այցելությունն էլ նպատակ ունի նոր թափ հաղորդել մեր գործընկերությանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության լայն օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների առանձին քաղաքների միջև գործընկերության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: Կողմերը շեշտել են տնտեսության և գործարար ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ընդլայնման ուղղությամբ ջանքերի ներդրման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայաստանյան ներքին և արտաքին ընդհանուր իրադրության և առկա զարգացումների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալ-հումանիտար և համալիր բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին և նախատեսվող քայլերին: