Պեսկովը հայտարարել է, թե ՀՀ-ն ՌԴ-ի «մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է»

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի  մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է, և դժվար թե կարելի է գերագնահատել երկկողմ հարաբերությունների կարևորությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կրեմլի խոսնակն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը միշտ կատարել է իր պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության հանդեպ, իսկ Ռուսաստանը մի շարք դեպքերում դրանք չի կատարել։

«Գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, մեր դաշնակիցը։ Երկիր, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Իհարկե, նման սերտ երկխոսության ժամանակ որոշ խնդիրներ կարող են առաջանալ»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը շարունակվում է աշխատանքային մակարդակով։