Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Ալիևն ու Էրդողանը շնորհավորանքներ են փոխանակել Ռամադան տոնի կապակցությամբ, բարօրություն և բարգավաճում մաղթել ադրբեջանցի և թուրք ժողովուրդներին։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերություններն ապագայում կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, ինչպես նաև Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցեր։

Նշենք, որ մայիսի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության պարտությունից հետո սա երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է։

Ընտրություններից հետո Ալիևը չի զանգահարել Էրդողանին ընտրություններից հետո, ինչպես անում է սովորաբար։ 2014 և 2019 թվականների ՏԻՄ ընտրություններից հետո Ալիևն ընտրատեղամասերի փակվելուց ու նախնական արդյունքների հրապարակումից մի ժամ հետո զանգահարել էր Էրդողանին ու շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Ի տարբերություն Ալիևի՝ Ուզբեկստանի ու Ղրղզստանի նախագահները մարտի 31-ի երեկոյան զարգահարել են Էրդողանին ու շնորհավորել «ժողովրդավարական հասունությամբ ընտրությունների անցկացման համար»։

Էմմա Չոբանյան