Միրզոյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Լուրեր

17.02.2026 | 14:45
ՀՁՖ նախագահը մեդալների ակնկալիք ունի երևանյան ԵԱ-ում
17.02.2026 | 14:36
ՀՀ-ն ու ԵՄ-ն քննարկում են համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունները
17.02.2026 | 14:27
Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները
17.02.2026 | 14:18
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը
17.02.2026 | 14:10
ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները
17.02.2026 | 13:57
Հրաձգություն ԱՄՆ-ում հոկեյի հանդիպման ժամանակ․ կան սպանվածներ և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 13:48
Անկարան դրական է վերաբերվում ՀՀ-ի հետ ուղիղ ցամաքային առևտրի զարգացմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կսկսվի գործընթացը
17.02.2026 | 13:46
Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը
17.02.2026 | 13:40
Կինը ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձ է կատարել
17.02.2026 | 13:31
Առաջին անգամ մայր և որդի մասնացել են ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 13:17
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել
17.02.2026 | 13:06
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը
17.02.2026 | 12:55
Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել
17.02.2026 | 12:46
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվեց Շիրակի թեմի առաջնորդարան
17.02.2026 | 12:36
Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտեի պատվիրակությանը։

ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների էական խորացմանը միտված գործընթացը՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական իրականացումը, այնպես էլ դրանից անդին հնարավորությունների լավագույնս օգտագործումը: Հարաբերությունների զարգացման այս դինամիկայի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանն, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման տնտեսական բաղադրիչին: Վերջինիս ներքո նախարար Միրզոյանը շեշտել է Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների կյանքի կոչման ու նոր՝ «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրով ընձեռնվող հնարավորությունները: Կարևոր նախագծերի շարքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։

«Վկայակոչելով Եվրոպական խորհրդարանում 2023թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետի ելույթը՝ նախարար Միրզոյանը հավելել է. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և մենք կառաջնորդվենք այդ ձգտումներով:»

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ընդգծելով ՀՀ պատրաստակամությունն օգտագործել խաղաղության հասնելու հնարավորությունը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա ենթադրում է խաղաղության պայմանագրում առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնության արձանագրում՝ մասնավորապես 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջակության ճանաչման փոխադարձ վերահաստատում և սահմանազատում:

Տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման կարևորությունը՝ որպես այդ հարցում ՀՀ շահագրգռվածության դրսևորում հիշատակելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Նախարարը պատասխանել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության, Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ ներկաների հարցերին:

Կայացել է մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։