Էրդողանի գլխավորած թուրքական հիմնադրամին պատկանող ընկերությունը թանկարժեք օգտակար հանածոներ է վաճառում Իսրայելին

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած Թուրքիայի հարստության հիմնադրամին (TWF) պատկանող ընկերությունը վերջերս Իսրայել է առաքել 21 տոննա բոր՝ արժեքավոր հանքանյութ։ Այս մասին հաղորդում է հետաքննող լրագրող Մեթին Ջիհանը՝ վկայակոչելով բաց աղբյուրների տվյալները, գրում է Turkish Minute-ը։

Սա տեղի է ունենում՝ չնայած Էրդողանի կոշտ քննադատությանը Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հետ կապված։

Ըստ Մեթին Ջիհանի՝ Eti Maden ընկերությունը, որն ամբողջությամբ պատկանում է TVF-ին, բորաթթվի տեսքով բոր է վաճառել Fertilizers & Chemicals Ltd-ին՝ իսրայելական խոշոր քիմիական ընկերությանը, որը հայտնի է իսրայելական բանակին մատակարարումներով: Ջիհանի փոխանցմամբ՝ բեռնափոխադրումների տվյալները ցույց են տալիս, որ բորաթթուն բեռնվել է Թուրքիայի Գեմլիկ նավահանգստում 2024 թվականի մարտի 23-ին և առաքվել Իսրայելի Աշդոդ նավահանգիստ՝ մարտի 29-ին։ Վերջին առաքումը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 1-ին՝ դեպի Հայֆայի նավահանգիստ։

Բացահայտումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Թուրքիայի դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ հսկողության տակ է` ցեղասպանության մեղադրանքների և կառավարության ու մասնավոր ընկերությունների միջև սովորական առևտուր անելու մեղադրանքների միջև հակասության պատճառով: Էրդողանի կողմնակիցները և կառավարության պաշտոնյաները պաշտպանում են Իսրայելի հետ Թուրքիայի շարունակական առևտուրը՝ պատճառաբանելով, որ այն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից, և որ կառավարության միջամտությունը կխանգարի շուկաներին՝ ավելի շատ վնասելով Թուրքիային։

Այնուամենայնիվ, Ջիհանի բացահայտումներն այժմ ցույց են տալիս, որ առևտուրն իրականացվում է ոչ միայն մասնավոր ընկերությունների կողմից, այլև TWF-ի միջոցով, որն ուղղակիորեն վերահսկվում է Էրդողանի կողմից:

Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրը, որը մասամբ ղեկավարում են Էրդողանին մոտ կանգնած անձինք և ընկերությունները՝ չնայած նրա հակաիսրայելական հռետորաբանությանը, առաջին անգամ բացահայտվել է Ջիհանի կողմից նոյեմբերի վերջին։ Այդ ժամանակից ի վեր նա հաղորդում է երկու երկրների միջև առևտրի մասին՝ հիմնվելով հանրությանը հասանելի աղբյուրների վրա:

Չնայած Գազայի հատվածում շարունակվող հակամարտությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ Իսրայելը շարունակում է մնալ կարևոր առևտրային գործընկեր Թուրքիայի համար՝ 2023 թվականին զբաղեցնելով 13-րդ տեղը արտահանման ցանկում: Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է 5,42 միլիարդ դոլար, ինչը Թուրքիայի ընդհանուր արտահանման 2,1 տոկոսն է։

Թուրքիայի Տրանսպորտի նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը ութ նավ ընդհանուր 701 ուղևորություն է կատարել թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել։ Դրանցից 480-ը նավարկել է ուղղակիորեն, իսկ 221-ը Թուրքիան օգտագործել է որպես տարանցիկ երկիր։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ փետրվարին Թուրքիայի առևտուրը Թել Ավիվի հետ աճել է 20,7 տոկոսով՝ հասնելով 422 միլիոն դոլարի։ Իսրայելի գյուղատնտեսության նախարարության տվյալները ցույց են տվել նաև, որ Հորդանանն ու Թուրքիան այն երկու երկրներն են, որոնք ամենից շատ միրգ ու բանջարեղեն են մատակարարել Իսրայել։

Ի դեպ, Թուրքիայի ՊՆ-ն վերջերս  հայտարարություն էր տարածել՝ հերքելով համացանցում տարածվող տեղեկությունները, թե Անկարան զենքի առևտուր է անում Իսրայելի հետ։

Էմմա Չոբանյան