Մարդու իրավունքների խնդիրն Ադրբեջանի գործերին միջամտելու պատրվակ չպետք է լինի․ Ալիևը՝ Բլինքենին

Լուրեր

22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույցում քննարկել են նաև պաշտոնական Բաքվի կողմից մարդու իրավունքների խախտումներն ու միջազգային հանձնառությունների չկատարումը։ Զրույցի այդ հատվածը տեղ չէր գտել Ադրբեջանի տարածած հաղորդագրության, փոխարենն այդ մասին հայտնել էր ամերիկյան կողմը։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից այս առնչությամբ տեղական լրատվամիջոցներին ասել են, թե Ալիևը հեռախոսազրույցում նշել է երկրում մարդու իրավունքների խնդրի պատրվակով երկրի ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին։

«Այո՛, հեռախոսազրույցի ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ այս հարցը։ Նախագահ Ալիևը նշել է, որ մարդու իրավունքների խնդիրների պատրվակով Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը բացարձակապես անընդունելի են։ Մենք չենք ընդունում այս հարցի շուրջ արևմտյան մի շարք երկրների կողմնակալ հայտարարությունները՝ հիմնված երկակի ստանդարտների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Վերջին ամիսներին շուրջ երկու տասնյակ անկախ լրագրողների ու ընդդիմադիրների կալանավորած Ալիևը նաև նշել է «ՀՀ-ում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և նույնիսկ անազատության մեջ նրանց մահվան դեպքերի, ինչպես նաև մարդու իրավունքների խախտման փաստերի մասին, և որ Արևմուտքը լռում է այդ մասին»։

Հավելենք, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել էր Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը՝ հորդորելով ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին:

Էմմա Չոբանյան