Չավուշօղլուն Բաքվում դժգոհել է Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունից

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում այցելել է շեհիդների պուրակ ու լրատվամիջոցների համար մի շարք հայատարարություններով հանդես եկել՝ դժգոհություններ հայտնելով Ֆրանսիայից։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա ասել է, թե որոշ երկրներ՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, Հայաստանին շեղում են ճիշտ ուղուց։

«Մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է դադարեցնեն Հայաստանին այլ կերպ աջակցելու փորձերը։ Թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք մենակ չի մնում»,- հայտարարել է նա՝ կոչ անելով Արևմուտքին ու Ֆրանսիային ՀՀ-ի վրա ճնշում գործադրել՝ Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

«Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Արևմուտքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և այդ առումով արևմտյան երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան, պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ հնարավորինս շուտ խաղաղություն կնքելու համար»,- ասել է նա։

Բաքվին ամենօրյա ռեժիմով զինող երկրի պաշտոնյան դժգոհել է նաև, որ Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցություն է զարգացնում տարբեր երկրների հետ։

«Մենք չենք հավատում, որ Հայաստանին աջակցող երկրներն ասում են, թե իրենք Ադրբեջանին չեն թիրախավորում: Իհարկե, նրանք կարող են տնտեսական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանին: Բայց նրանց աջակցությունը, հատկապես՝ սպառազինության ոլորտում, Հայաստանին ու տարածաշրջանին օգուտ չի բերի։ Նախկինում էլ փորձել են, տեսել են, որ անօգուտ է»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին համակողմանի աջակցություն կտրամադրի։

Նա խոսել է տարածաշրջանում հաղորադկցությունների ապաշրջափակման մասին՝ հայտարարելով, թե ՀՀ-ն «պետք է ավելի շահագրգիռ կողմ լինի «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում»։

«Հայաստանին տարածաշրջանում ամենաշատն են պետք նման նախագծերը։ Մենք արդեն կարևոր քայլեր ենք ձեռնարկել տարբեր ուղիներով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային և տրանսպորտային միջանցքներով։ Այս միջանցքի բացումը լավ օգուտներ է խոստանում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հենց Հայաստանի համար։ Որպես Թուրքիա՝ մենք աջակցում ենք միջանցքի այս նախագծի իրականացմանը»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին էլ Թուրքիայի ՊՆ նախկին ղեկավար, ներկայում Ազգային Մեծ ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորած թուրքական խորհրդարանական պատվիրակությունն էր այցելել Բաքու, որտեղ սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին։

Էմմա Չոբանյան