Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստը սկսվել է բանավեճով, որը վերածվել է կռվի, հայտնում է «Առաջին ալիքը»։

Նշվում է, որ «Մոքալաքեեբի» կուսակցության պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին ելույթ է ունեցել խորհրդարանական նիստում՝ մեկնաբանելով «Վրացական երազանքի» հայտարարությունը, որով արտաքին ֆինանսավորման թափանցիկության հետ կապված օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու։

«Այդ օրենքը հետ վերադարձնելը վիրավորանք է բոլորիս համար։ Դա ռուսական օրենք է»,- ասել է պատգամավորը։

Այս հայտարարությունը բողոք է առաջացրել իշխանական պատգամավորների շրջանում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներին կոչ է արել չօգտագործել «ռուսական օրենք» տերմինը։

«Սա հակավրացական քարոզչություն է, որը դուք այժմ վարում եք։ Ես ձեզ թույլ չեմ տա հակավրացական քարոզչություն իրականացնել։ Ես կանջատեմ յուրաքանչյուրի խոսափողը, որը կրկին կօգտագործի «ռուսական օրենք» տերմինը»,- ասել է Պապուաշվիլին: