Թուրքիայում գնաճը կազմել է 68,5 տոկոս՝ հասնելով 2022թ․ նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

Լուրեր

22.07.2026 | 18:50
Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
22.07.2026 | 18:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
22.07.2026 | 18:28
Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես մատուռում․ այրվել են սրբապատկերներ
22.07.2026 | 18:17
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին
22.07.2026 | 18:08
Դատարան է ուղարկվել «Միասնության թևեր» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և ստանալու գործը
22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
Բոլորը

Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը մարտին կրկին արագացել են՝ հասնելով 2022 թվականի նոյեմբերից ի վեր նոր առավելագույնi, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով TurkStat-ին՝ վիճակագրական ծառայությանը։ Նշվում է, որ մարտին գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 68,5 տոկոս։

Անցյալ ամիս կրթության, առողջապահության, տրանսպորտի և սննդի ծախսերը ցույց են տվել ամենամեծ աճը այն բանից հետո, երբ փետրվարին գնաճը հասել էր 67,07 տոկոսի։ Սակայն ENAG-ը (անկախ տնտեսագետների խումբ) հայտարարում է, որ իրենց սեփական հաշվարկներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը կազմում է գրեթե 125 տոկոս:

Պաշտոնական տվյալներով՝ ամսական գնաճի դանդաղումը փետրվարի 4,53 տոկոսից հասել է 3,16 տոկոս։ Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն էլ X-ում գրել է, որ «ամսական գնաճը նվազել է իրենց կանխատեսմանը համապատասխան»։

Կենտրոնական բանկի՝ ավանդական քաղաքականությանը վերադառնալուց հետո, որը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 50 տոկոսի, կառավարությունը նաև խոստացել է վերահսկել ծախսերը՝ արգելակելու գնաճը:

«Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, մինչև հասնենք գների կայունության մեր նպատակին, որը մեր առաջնահերթությունն է»,- գրել է թուրք նախարարը։

Էմմա Չոբանյան