Զախարովան Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մասին ՀՀ հայտարարությունները «սուտ» է որակել

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Հայտարարությունները, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը օգնություն չեն ցուցաբերել Հայաստանին Ղարաբաղում հակամարտության սրման պայմաններում, սուտ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, թե «Երևանը որոշել է պաշտոնապես հրաժարվել Ղարաբաղից արևմտյան երկրների հետ խորհրդակցություններից հետո»։

«Պաշտոնական Երևանն ասել է, որ ամեն ինչը Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի պատճառով է։ Ես ստի մեջ եմ մեղադրում բոլոր նրանց, ովքեր այդ գաղափարն են դավանում ու տարածում։ Սա ճիշտ չէ, սուտ է։ Այդ որոշումը պաշտոնական Երևանը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, օգտագործել է բոլոր հնարավորությունները, ներառյալ՝ քաղաքական և անձնական, արյունահեղությունից խուսափելու համար։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան փորձել է կասեցնել տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի բռնկումը և փրկել Հայաստանի քաղաքացիներին։ Նա այդպես է չի նշել, թե ինչպես է ստացվել, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները ոչինչ չեն ձեռնարկել՝ կանխելու հայ բնակչության էթնիկ զտումը։

Փոխարենը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, թե «Երևանի ու Բաքվի հարաբերությունների հնարավոր վատթարացումը կախված է նրանից, թե Հայաստանի իշխանությունները որքանով թույլ կտան ԱՄՆ-ին և Եվրամիությանը ապակառուցողական կերպով ազդել իրավիճակի վրա»։