Բաքուն «անհիմն» է որակում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները

Լուրեր

22.07.2026 | 20:07
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել
22.07.2026 | 20:00
«Կլուժը» Երևանում նախախաղային մարզում անցկացրեց «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:51
Ռուբիոն պատմել է՝ ինչ է քննարկելու Լավրովի հետ հուլիսի 23-ի հանդիպման ժամանակ
22.07.2026 | 19:42
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
22.07.2026 | 19:30
Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:20
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
22.07.2026 | 19:11
Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը
22.07.2026 | 19:00
13 ժամ առերեսում և վարույթից հեռացված պաշտպան․ Ծառուկյանի աղմկահարույց գործով բացարկ՝ քննչական խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 18:50
Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
22.07.2026 | 18:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
22.07.2026 | 18:28
Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես մատուռում․ այրվել են սրբապատկերներ
22.07.2026 | 18:17
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին
22.07.2026 | 18:08
Դատարան է ուղարկվել «Միասնության թևեր» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և ստանալու գործը
22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը Ադրբեջանի կողմից սպառնալիքների վերաբերյալ հայտարարություններին, որոնք նա արել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի կողմից 2024 թվականի ապրիլի 2-ին Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի հասցեին արված անհիմն մեղադրանքները դարձյալ տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացին խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի վառ օրինակն են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, թե «անընդունելի է, որ ֆրանսիական կողմը, որն ակտիվորեն զինում է Հայաստանին և խրախուսում տարածաշրջանում միլիտարիզմը, Ադրբեջանին մեղադրում է ագրեսիվ հռետորաբանության մեջ»։

«Բոլորին պետք է պարզ լինի, որ Ֆրանսիայի նման երկրների քաղաքականությունը, որը վերջին 30 տարիներին կոծկում է Հայաստանի ագրեսիան, ոչ մի օգուտ չի բերել։ Միաժամանակ, ֆրանսիական կողմը պետք է հասկանա, որ քանի դեռ նրա ապակառուցողական գործունեությունը չի դադարեցվել, դա օգուտ չի բերի ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի խաթարված իմիջին, որին նա ամեն կերպ պաշտպանում է»,-հայտարարել  է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ասել էր․ «Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն այժմ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»։