Ադրբեջանում բանտարկված լրագրողներից մեկը փորձել է ինքնասպան լինել

Լուրեր

22.07.2026 | 18:50
Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
22.07.2026 | 18:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
22.07.2026 | 18:28
Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես մատուռում․ այրվել են սրբապատկերներ
22.07.2026 | 18:17
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին
22.07.2026 | 18:08
Դատարան է ուղարկվել «Միասնության թևեր» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և ստանալու գործը
22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
Բոլորը

Ադրբեջանական «Kanal 13» համացանցային լրատվամիջոցի  լրագրող  Շամո Էմինովը, որը կալանավորված է , ինքնասպանության փորձ է կատարել։ Այդ մասին, ըստ նրա փաստաբան Էլչին Սադիգովի, մարտի 29-ին դատարանում իրեն ասել  է ինքը՝ Շամո Էմինովը։ Վերջինս գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում։

Նա ասել է, որ քննչական մեկուսարանում իրեն բազմիցս սպառնացել ու վիրավորել են։ Հերթական նման դեպքից հետո Էմինովը ապակու կտորով կտրել է ձեռքերը։

«Նրա խոսքով՝ ինքը չի դիմանում վիրավորանքներին և փորձել է ինքնասպան լինել»,- ասել է փաստաբան Էլչին Սադիգովը տեղական լրատվամիջոցներին։ Շամո Էմինովը խոսել է նաև իր առողջական խնդիրների մասին։

Լրագրողի կինը՝ Դուրդան Էմինովան նույնպես հայտնել է, որ ամուսինը լուրջ խնդիրներ ունի ստամոքսի ու լյարդի հետ։

Դուրդանա Էմինովան դիմել է համապատասխան կառույցներին՝ ամուսնուն Քրեակատարողական ծառայության հիվանդանոց տեղափոխելու խնդրանքով։

Հավելենք, որ Շամո Իմանովը ձերբակալվել էր 2023թ-ի դեկտեմբերի 22-ին։ Դատարանը նրան երեք ամսով կալանավորել էր մաքսանենգության մեղադրանքով։ Իմանովն իրեն մեղավոր չի ճանաչում։

Շամո Էմինովի խափանման միջոցը մարտի 19-ին երկարացվել է ևս 2 ամսով։

Նրա փաստաբանը բողոք էր ներկայացրել Սաբայիլի շրջանային դատարանի այս որոշման դեմ։Մարտի 29-ին Բաքվի վերաքննիչ դատարանը դատավոր քննարկել է բողոքը և որոշումը թողել անփոփոխ։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են  տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ։

Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու լրագրողներին ազատ արձակել։

 

 

Էմմա Չոբանյան