ԱԺԲ-ի գրասենյակներում, ղեկավար կազմի տներում հայտնաբերվել են նաև ռազմական նշանակության իրեր. ՔԿ

Լուրեր

26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Բոլորը

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի՝ ԱԺԲ-ի ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ նաև ռազմական նշանակության,այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ հայտնաբերված իրերի օրինականությունն ստուգելու, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացներ են կատարվում։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի տարածքում ահաբեկչության գործով խուզարկություններ են իրականացրել ԱԺԲ ղեկավար կազմի, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, ինչպես նաև՝ նրանց աջակիցների բնակարաններում։

Հիշեցնենք նաև, որ մարտի 24-ին նռնակով զինված երեք տղամարդ, փորձել էր ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նրանք ոստիկանության շենքի մոտ նռնակ էին պայթեցրել, ինչի հետևանքով հենց նրանցից երկուսը բեկորային վիրավորվում էին ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Երրորդ տղամարդուն վնասազերծել էր ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք եղել են «ԱԺԲ»-ի աջակիցներ։