Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
Հասարակություն
01.04.2024 | 12:34Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները մարտի 29-ին Արտաշատի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 41-ամյա Արման Պ.-ին, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի(Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք: