Հայաստանում անց է կացվել «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով աշխատաժողով

Լուրեր

26.04.2026 | 21:21
Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են
26.04.2026 | 19:53
Արարատ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարարին
26.04.2026 | 19:14
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
26.04.2026 | 18:54
Գերմանիայում հետաքննում են ընդդեմ Բունդեսթագի կազմակերպված ֆիշինգային հարձակումները՝ Signal-ի միջոցով
26.04.2026 | 17:56
Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում
26.04.2026 | 17:39
Իսպանիայում ՀՀ դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը
26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ԱՄՆ պետդեպարտամենտի կիբեռանվտանգության և թվային քաղաքականության բյուրոյի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ մարտի 27-ին և 28-ին կազմակերպել է աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով:

Աշխատաժողովը միտված է բարձրացնելու ազգային կիբեռանվտանգության մակարդակը՝ հաշվի առնելով ներկա կիբեռ սպառնալիքները, կառավարման ռիսկերը և գլոբալ մարտահրավերները։

Աշխատաժողովի նպատակն է միավորել ազգային կարողությունները և համատեղել ինստիտուցիոնալ ջանքերը ազգային կիբեռ էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ, սահմանել կիբեռ կարողությունների զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև ուրվագծել երկրի կիբեռ սպառնալիքների միջավայրը և կիբեռ դիմակայության բարձրացման առաջնահերթությունները:

Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվել են ազգային կիբեռանվտանգության ռազմավարության մշակման միջազգային մոտեցումները, մոդելները, ներդրման միջազգային առաջատար փորձը, ինչպես նաև կիբեռ կարողությունների զարգացման ռազմավարական մոտեցումները։

Այս աշխատաժողովը նպատակ ունի նաև ներկայացնելու կիբեռ ռիսկերի զսպմանը և կառավարմանն ուղղված ռազմավարական ներդրումների ազգային շրջանակի, ուղղությունների և առաջնահերթությունների մշակման միջազգային առաջատար փորձը: