Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը

Լուրեր

29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի սամբոյի հավաքականը չի մասնակցի ՀՀ մայրաքաղաք Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յակուբ Աբդուլլաևը։

Մրցույթին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառը, ըստ նրա, երկու երկրների հարաբերություններում լարվածությունն է։

«Բոլորը գիտեն, թե ինչպես են վերաբերվել մեր մարզիկներին նախորդ մրցումներին Հայաստանում: Սա բացասաբար է անդրադառնում մեր մարզիկների մոտիվացիայի վրա, ինչպես նաև մեծացնում է անվտանգության մտահոգությունները: Ուստի մեր ֆեդերացիան որոշել է չմասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կայանալու է Երևանում»,- ասել է նա։

Աբդուլլաևը նշել է, որ հիմնական նպատակը սամբոյի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելն է, որը կկայանա մայիսին Սերբիայում։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ տեղի ունեցած ասուլիսում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը հայտարարել էր, որ Երևանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը դեռևս մասնակցության հայտ չեն ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի թիմերը: Նա նաև հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանված մարզիկներից մի քանիսն էլ հանդես կգան միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո ձևավորված փախստականների թիմից։

Ապրիլի 2-ից սկսած միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանը, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի մոտ 300 մարզիկ:

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը Երևանում կանցկացվի ապրիլի 4-5-ը։

Էմմա Չոբանյան