Թուրքիայում ԻԼԻՊ-ի դեմ գործողություններ են իրականացվել․ ձերբակալվել է 147 կասկածյալ

Լուրեր

22.07.2026 | 21:10
Հայ-կանադական քաղաքական խորհրդակցություններ՝ Օտտավայում
22.07.2026 | 21:00
Բացառում եմ՝ բժշկական կենտրոնի որևէ ղեկավար պարտադրած լինի ՔՊ-ին ընտրել․ խնդրում եմ՝ դիմեք իրավապահներին․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:52
Սյունիքում գայլերի հարձակումներն ու Վայոց ձորում արջերի ակտիվությունը՝ ՇՄՆ-ի քննարկման առանցքում
22.07.2026 | 20:44
Թրամփը սպառնում է «կամուրջ կամ էլեկտրակայան քանդել»՝ Հորմուզի նեղուցում Իրանի կողմից յուրաքանչյուր նավի հարվածելու դիմաց
22.07.2026 | 20:35
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
22.07.2026 | 20:23
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
22.07.2026 | 20:15
Ծառուկյանն ակտիվացավ, հիշեցին՝ հարկային զեղծարարությո՞ւն է արել․ լուրջ խնդիր կա իրավապահների աշխատանքում․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:07
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել
22.07.2026 | 20:00
«Կլուժը» Երևանում նախախաղային մարզում անցկացրեց «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:51
Ռուբիոն պատմել է՝ ինչ է քննարկելու Լավրովի հետ հուլիսի 23-ի հանդիպման ժամանակ
22.07.2026 | 19:42
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
22.07.2026 | 19:30
Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:20
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
22.07.2026 | 19:11
Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը
22.07.2026 | 19:00
13 ժամ առերեսում և վարույթից հեռացված պաշտպան․ Ծառուկյանի աղմկահարույց գործով բացարկ՝ քննչական խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ Թուրքիայի 30 նահանգներում ԻԼԻՊ-ի դեմ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 147 կասկածյալ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված գործողության ընթացքում 30 նահանգներում ձերբակալվել է 147 կասկածյալ»,- գրել է նա X-ի իր էջում։

Նախարարը նաև հայտնել է, որ 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2024-ի մարտի 25-ը ԻԼԻՊ-ի դեմ իրականացվել է 1,329 գործողություն։ Դրանց ընթացքում բերման է ենթարկվել 2919 կասկածյալ, որոնցից 692-ը ձերբակալվել է, 531-ի նկատմամբ կայացվել են դատական ​​հսկողության որոշումներ, 187 անձի գործով դատավարությունը շարունակվում է։

Նշենք, որ ՌԴ-ում «Կրոկուս սիթի հոլլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի պատասխանատվությունը, ըստ արևմտյան աղբյուրների տեղեկությունների, ստանձնել է ԻԼԻՊ-ը, Թուրքիայում ակտիվ գործողություններ են տեղի ունենում։ Դրանք ընթանում են նաև լուրերի ֆոնին, որ ահաբեկչության կազմակերպիչներից երկուսը եղել են Թուրքիայում։

Կիրակի Երլիքայան հայտնել էր, որ ոստիկանությունը երկրի 8 նահանգներում իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալել է 40 կասկածյալի, որոնք, ենթադրաբար, առնչություն ունեն ԻԼԻՊ-ի հետ։