Քանաքեռավանի բնակիչ երկու եղբայրների և նրանց քրոջ կողմից պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ դեպքի վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Լուրեր

08.07.2026 | 17:11
Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել ցորենի մշակությունը՝ չնայած Պապոյանի նախկին հայտարարությանը, թե դրա արտադրությունը տնտեսապես ձեռնտու չէ
08.07.2026 | 16:59
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նրանց գրանցումը
08.07.2026 | 16:50
ԿԳՄՍՆ-ն Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում է նախաձեռնում
08.07.2026 | 16:38
Խորվաթիայի հավաքականի երկարամյա գլխավոր մարզիչը հեռացավ պաշտոնից
08.07.2026 | 16:29
«Գրենլանդիան չի վաճառվում»․ Դանիայի վարչապետը խոստացել է պաշտպանել կղզին
08.07.2026 | 16:18
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ-ի փոխնախագահ
08.07.2026 | 16:06
Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցն Իսրայել՝ ԱՄՆ-Իրան վերջին լարվածության ֆոնին
08.07.2026 | 15:53
Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է
08.07.2026 | 15:45
Պատգամավորի թեկնածուների անձեռնմխելիության ժամկետն ավարտվել է․ ԿԸՀ-ն Դատախազության միջնորդությունները հետ է ուղարկել
08.07.2026 | 15:37
«Գազպրոմ»-ը հայտնել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Թուրքիային գազ մատակարարող օբյեկտի վրա հարձակման մասին
08.07.2026 | 15:28
Թրամփը դժգոհել է ՆԱՏՕ-ից, Իսպանիան անվանել «սարսափելի գործընկեր» և կրկին խոսել Գրենլանդիայի մասին
08.07.2026 | 15:19
Ռուբեն Վարդանյանի կինը միջազգային աջակցություն է խնդրում Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցելու նախաձեռնության համար
08.07.2026 | 15:10
ԵՄ-ն ականազերծման մեքենա է նվիրել ՀՀ-ին // Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ից առգրավումներ կարող են լինել․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 15:03
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
08.07.2026 | 14:56
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտ է ստորագրմանը․ Հորդանանի ԱԳ նախարարը՝ Բաքվում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2023թ. հոկտեմբերի 28-ին մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կանչով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի մեկնած պարեկների, ինչպես նաև նշված հասցեում հավաքված քաղաքացիների նկատմամբ մի խումբ մարդիկ դրսևորել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչից հետո ոստիկանության բաժին էին տեղափոխվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 3 բնակիչ՝ երկու եղբայր և նրանց քույրը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ վերջիններս, գտնվելով Թբիլիսյան խճուղում իրենց ազգականի կողմից տեղի ունեցած ինքնավթարի վայրում և տեսնելով ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին, բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, կատարել խուլիգանություն։

Մասնավորապես՝ եղբայրները ձեռքերով և ոտքերով նախ հարվածել են շտապօգնության մեքենային, ապա բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, տևական ժամանակ խախտել են մարդկանց անդորրը, խաթարել երթևեկության բնականոն ընթացքը:

Այնուհետև, երբ ոստիկանները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող գործողությունները դադարեցնելու օրինական պահանջ են ներկայացրել նրանց, եղբայրները և քույրը, վրոդովվելով այդ պահանջից, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ՝ հարվածելով վերջիններիս դեմքին, գլխին և ձեռքերին:

34 և 24-ամյա եղբայրներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ նրանց 37-ամյա քրոջը՝ 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նշված 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։