Գողացված «Օպելը» հայտնաբերվել է Ուջանում․ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Մարտի 23-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում գտնվող տաքսի ծառայության դիմացից նստել է իր «Օպելը» և փախցրել այն: Հայտնել էր նաև, որ ինքը հետապնդել էր, սակայն որոշ ժամանակ անց մեքենան կորել էր տեսադաշտից․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել էր Երևանի բնակիչ 33-ամյա երիտասարդը:

Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, հափշտակված «Օպելով» հանդերձ, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: