Կարևոր է իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք ընդգրկվել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրում. Կոբախիձեն՝ ՀՀ նախագահին

Լուրեր

17.02.2026 | 14:36
ՀՀ-ն ու ԵՄ-ն քննարկում են համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունները
17.02.2026 | 14:27
Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները
17.02.2026 | 14:18
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը
17.02.2026 | 14:10
ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները
17.02.2026 | 13:57
Հրաձգություն ԱՄՆ-ում հոկեյի հանդիպման ժամանակ․ կան սպանվածներ և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 13:48
Անկարան դրական է վերաբերվում ՀՀ-ի հետ ուղիղ ցամաքային առևտրի զարգացմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կսկսվի գործընթացը
17.02.2026 | 13:46
Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը
17.02.2026 | 13:40
Կինը ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձ է կատարել
17.02.2026 | 13:31
Առաջին անգամ մայր և որդի մասնացել են ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 13:17
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել
17.02.2026 | 13:06
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը
17.02.2026 | 12:55
Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել
17.02.2026 | 12:46
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվեց Շիրակի թեմի առաջնորդարան
17.02.2026 | 12:36
Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:34
Վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել
Բոլորը

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և նման բարձրաստիճան այցելությունները մեկ անգամ ևս ընդգծում է մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եղած այդ հարաբերությունների կարևորությունը:

Իրականում, մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, ինչն արձանագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:

Կարծում եմ, որ մենք պարզապես փաստում ենք մեր բազմադարյա պատմական հարաբերությունների իրողությունը, որը միշտ ռազմավարական նշանակություն է ունեցել:

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ: Վստահ եմ, որ Ձեր այցելությունն օգտակար կլինի մեր երկրների հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Վրաստանի վարչապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ՝ Հայաստանում գտնվելը: Իմ այցելությունը նշան է նրա, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս մեր հարաբերություններին և բարեկամությանը: Մենք մշտապես ընդգծում ենք, որ մեր ժողովուրդների և երկրների միջև ձևավորված բարեկամությունը պատմական է:

Մեր հարաբերություններն արտահայտվում են ոչ միայն երկու երկրների կառավարությունների լավ գործակցությամբ, այլև հիմնված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության վրա: Իհարկե, մեր պարտականությունն է ապահովել հետագա լավ համագործակցությունը՝ հիմնված այդ ամուր բարեկամության վրա:

Վերջերս մենք Ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր ստորագրեցինք, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք զարգացնել մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի, և այսօր կարևոր է իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք ընդգրկվել են այդ հռչակագրում:

Մեզ գոհացնում է մեր հարաբերությունների ներկա վիճակը, դինամիկան շատ դրական է, սակայն դրանք մշտապես խորացնելու և ընդլայնելու տեղ կա: Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում: Հատկապես քաղաքական, տնտեսական, մշակության, կրթական և այլ ոլորտներում կա չօգտագործված ներուժ և ընդլայնման հնարավորություններ: Մեր կողմից հետաքրքրություն կա ունենալ շատ ամուր գործընկերություն Հայաստանի հետ»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Շեշտվել է երկու երկրների պետական կառավարման բոլոր օղակներում սերտ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլերի խթանման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակների փոխայցելությունների և համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, ինչը դրական ազդակ է հաղորդում երկրների միջև տնտեսական և այլ ոլորտներում գործընկերության հետագա ընդլայնմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և ընդհանուր դրությանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի անկեղծ ձգտումը՝ հասնել տարածաշրջանում լիարժեք և տևական խաղաղության:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժողովրդավարական արժեքների առաջմղման և ժողովրդավարության ինստիտուտների կայացման ու ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումների վերաբերյալ:

Կողմերը բարձր են գնահատել նաև միջազգային տարբեր հարթակներում և կազմակերպություններում Հայաստանի և Վրաստանի սերտ և փոխշահավետ համագործակցությունը: