«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՊՆ մամուլի ծառայությունից:
«Հորդորում ենք չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: