Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմել է -1,5°C, որը նորմայից բարձր էր 4.0°C-ով

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

2023-2024 թվականի ձմեռը երկրորդ ամենատաքն էր սկսած 1935 թվականից և ամենատաքը 1966 թվականից հետո։ Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմել է -1,5°C, որը նորմայից բարձր էր 4.0°C-ով։ Ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում նորմայի սահմաններում էր և կազմել է 114մմ․ տեղեկացնում են ՇՄՆ-ից։

Ձմռան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ․ նորմայից 3․8-4.3 աստիճանով։ 2023 թվականի դեկտեմբերը երկրորդ ամենատաքն էր՝ 2010 թվականի դեկտեմբերից հետո։

Օդի առավելագույն ջերմաստիճանները առանձին օրերին հասան 25-26°C-ի Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, իսկ Արարատյան դաշտում՝ մինչև 22°C։

Ձմռան սեզոնին հատկապես տեղումնառատ էր հունվար ամիսը՝ մթնոլորտային տեղումները կազմել են նորմայի 182%, այն հինգերորդ խոնավ հունվարն էր սկասած 1935 թվականից։ Փետրվարը չորային էր, երբ ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի 36%-ը։

Ձմռան միջին ջերմաստիճանի Հայաստանում աճել է 1.7°C-ով 1935-2024թթ. ժամանակահատվածում, իսկ տեղումների քանակը նվազել են 4,1%-ով։

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ձմռանը

2023 թվականի դեկտեմբերի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.20մ, որը նախորդ տարվա` 2022 թվականի նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 13սմ-ով։ Սևանա լճի ավազանում դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -1.5…1.9°C, որը նորմայից բարձր է եղել 3.5…3.9 աստիճանով։ Դեկտեմբերին գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 91%-ը, տեղումները լճի մակերևույթի վրա՝ 146%-ը, իսկ գոլորշացումը լճի մակերևույթից նորմայի 81%-ը։ Արդյունքում լճի մակարդակը դեկտեմբերին իջել է 3սմ-ով և դեկտեմբերի 31-ին կազմել 1900.17մ, որը 2022 թվականի նույն օրվա մակարդակի` 1900.28մ, համեմատ ցածր է եղել 11սմ-ով։

2024 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակի` 1900.28մ, համեմատ ցածր է եղել 11սմ-ով։ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակերեսը կազմել է 1275.37կմ², իսկ ծավալը՝ 37.76 կմ³։ Սևանա լճի ավազանում հունվարին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -4.2…-1.3°C, որը նորմայից բարձր է եղել 2.6…4.7 աստիճանով, տեղումների քանակը կազմել է նորմայի 105-173%-ը, Մարտունիում՝ 245%-ը, Սեմյոնովկայում՝ 262%-ը: Հունվար ամսին Սևանա լճի մակարդակն իջել է 2սմ-ով և հունվարի 31-ին կազմել է 1900.15մ։

2024 թվականի փետրվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.14մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ՝ 3սմ-ով։ Սևանա լճի ավազանում փետրվարին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -3.6…-1.2°C, որը նորմայից բարձր է եղել 2.2…4.6 աստիճանով, իսկ տեղումների քանակը կազմել է նորմայի 18-48%-ը, Մասրիկում՝ 10%-ը։ Փետրվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3սմ-ով, և փետրվարի 29-ին կազմել՝ 1900.17մ, որը հավասար է եղել 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակին։

2024 թվականի մարտի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.19մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի, նույն օրվա մակարդակի` 1900.29մ, համեմատ ցածր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի՝ 1900.17մ, համեմատ բարձր է 2սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 18-ը ներառյալ կազմել է 16.417մլն³մ: