Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների հանդիպումներն օգտակար մեխանիզմ կլինեն կառուցողական քննարկումների համար. Մեջլիսի նախագահ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ, Միջխորհրդարանական միությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սահիբա Գաֆարովան ելույթ է ունեցել Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների կառուցում հանուն խաղաղության և փոխըմբռնման» թեմայով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա իր խոսքում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։

Գաֆարովան բարձր է գնահատել ՄԽՎ-ի ղեկավարության, մասնավորապես, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի դերը Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպման համար հարթակ տրամադրելու գործում։ Նա ընդգծել է, որ այսօր երկու երկրներն է՛լ ավելի մոտ են խաղաղությանը, քան երբևէ։

Գաֆարովան ասել է, որ երկու երկրների խորհրդարանականների նման հանդիպումներն օգտակար մեխանիզմ կդառնան կառուցողական քննարկումների համար։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։