Հայաստանն այսօր ծանր ժամանակներ է ապրում, բայց վստահ եմ` թունելից դուրս ենք գալու. Հրանտ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

«Կցանկանայի վաղվա օրվա մասին ֆիլմ նկարել։ Այսօր ես փորձում եմ մտքով ազատ լինելով՝ իրատեսորեն նայել կյանքին, իսկ իրականությունը երբեմն դաժան է, երբեմն՝ զավեշտալի։ Ինձ համար շատ հետաքրքիր է այն ժամանակը, որում մենք ապրում ենք։ Հայաստանն այսօր շատ ծանր ժամանակ է ապրում, բայց վստահ եմ, որ շատ չանցած՝ դուրս ենք գալու այս վիճակից։ Թունելի վերջում լույս եմ տեսնում, պարզապես պետք է դուրս գանք այդ թունելից, որպեսզի լույսի մեջ հայտնվենք»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը։

Հրանտ Վարդանյանն ասում է՝ պետք չէ միմյանց վախեցնել արտաքին թշնամիներով․ «Մեզ ո՛չ թուրքով վախեցրեք, ո՛չ ռուսով․ վախը բերում է բանականության կորստի, որքան շատ ենք միմյանց վախեցնում, այնքան պարալիզացվում ենք, հիմար բաներ ենք անում։ Այսօր ես տեսնում եմ ռուսական կայսրությունից պոկվելու, գաղութից ազատվելու մղում։ Տասնյակ տարիներ ամեն բան կախված է եղել Մոսկվայից։ Եթե ներկայիս իշխանությունը կարողանա երկիրն ազատել գաղութից, դա կլինի ամենամեծ գործը վերջին 35 տարում»։

Ռեժիսորը խոսում է նաև հայ կինոյի ներկայիս վիճակի մասին` նշելով, որ այն ունի միջազգայնացման հեռանկարներ, սակայն տեխնիկապես դեռ թույլ է. «Մենք չունենք կինոինդուստրիա, տարեկան չնչին թվով ֆիլմեր ենք նկարում`նվիրյալների հաշվին: Մինչդեռ պետք է տարեկան գոնե 20 մեծ ֆիլմ նկարեինք: Մեր կինոստուդիաները տեխնիկապես հետ են, հայ կինոն գոյատևում է անհատների շնորհիվ»:

Մանրամասները՝տեսանյութում։

Աննա Բաբաջանյան