Հայաստանում հարգում են «Կրոկուս Սիթի Հոլլում» զոհերի հիշատակը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
«Ոչ անտարբեր քաղաքացիները վաղ առավոտից ծաղիկներ, մանկական խաղալիքներ և մոմեր են տանում դեսպանատուն»․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
Հիշեցնենք, որ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում», որտեղ պետք է կայանար «Պիկնիկ» խմբի համերգը, պայթյուն է տեղի ունեցել: Մինչ այդ տեղեկություն էր ստացվել «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում կրակոցների մասին: Զոհերի թիվը այս պահի դրությամբ հասել է 115-ի։