Նախարար Միրզոյանը Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների պատրաստակամությունն ընդլայնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով երկու հասարակությունների միջև տասնամյակներ շարունակ ձևավորված խորը կապը։

Արարատ Միրզոյանը կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների համերաշխությունը և ցուցաբերած մոտեցումը համամարդկային արժեքների պաշտպանության հարցում, որոնք, ցավոք, շարունակաբար խախտվում են մեր տարածաշրջանում:

Նախարար Միրզոյանը Անա Օլիվերային է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին, զրուցակցին ներկայացնելով՝ Հայաստանի դիրքորոշումները և տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու զարգացման նոր փուլ բացելու հարցում: Արարատ Միրզոյանը հավելել է, որ այդ ուղղությամբ առկա հնարավորությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նաև մյուս դերակատարների համարժեք հանձնառությունը։