Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ

Լուրեր

01.11.2024 | 11:25
Բաքուն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին մեղադրել է Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» մեջ
01.11.2024 | 11:17
ՀՀ նախագահը շնորհավորել է Միրզոյանին ու Սիմիդյանին՝ 2025 թ-ին COP17-ը Հայաստանում անցկացնելու համար
01.11.2024 | 11:05
Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի
01.11.2024 | 10:56
Հովհաննես Ավետիսյանը ազատ է արձակվել
01.11.2024 | 10:33
Պիստակներում թաքցված թմրամիջոց․ Իրանի քաղաքացիներ են ձերբակալվել
01.11.2024 | 10:17
NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են
01.11.2024 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2024 | 09:45
2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17․ Հակոբ Սիմիդյան
01.11.2024 | 09:36
Նավթի գներն աճել են
31.10.2024 | 23:28
PKK-ի բարձրաստիճան ղեկավարն Անկարայի հետ խաղաղության նոր գործընթացը կապում է Օջալանի «ֆիզիկական ազատության» հետ
31.10.2024 | 23:13
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Մարոկկոյում ռազմական ցուցահանդեսի է մասնակցել
31.10.2024 | 22:59
ԵՄ-ն տուգանքների ընթացակարգ է սկսել Temu առցանց խանութի նկատմամբ
31.10.2024 | 22:44
Մերժում ենք Եվրահանձնաժողովի զեկույցում ԵՄ-ի անարդար գնահատականները․ Թուրքիայի ԱԳՆ
31.10.2024 | 22:28
Դիլիջանի բնակչի ավտոտնակը պայթեցվել է. մեղադրանք է ներկայացվել հարևանին. ՔԿ
31.10.2024 | 22:14
Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Բոլորը

Մարտի 21-ին պաշտոնական այցով Մոնտեվիդեոյում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Օմար Պագանինիի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այս պատմական այցը, ինչպես նաև երկու երկրների մայրաքաղաքաներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը փոխգործակցությունը խորացնելու ցանկության լավագույն վկայությունն են։

Արարատ Միրզոյանը և Օմար Պագանինին մեծապես կարևորել են ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակին համահունչ առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացումը, ինչպես նաև կրթական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առկա նոր հնարավորությունների առավելագույնս օգտագործումը։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման մեխանիզմի արդյունավետությունը՝ հաստատելով հաջորդ խորհրդակցությունները Երևանում անցկացնելու մտադրությունը։

Երկու նախարարներն ընդգծել են նաև Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի յուրովի դերը հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում հիշատակվել է այն, որ Ուրուգվայը, նախորդ դարասկզբին ապաստան տալով Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին, 1965 թվականին առաջինը ճանաչեց ցեղասպանությունը, իսկ այսօր իր հասարակական քաղաքական կյունքում տեսնում է հայ գործիչների, մասնագետների նշանակալի ներդրումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ և միանշանակ ճանաչման կարևորությունը, որը պետք է հիմնված լինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և ծառայի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման քաղաքական հիմք։

Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, վերջինիս միջոցով Հարավային Կովկասի և դրանից անդին ընձեռնվող տնտեսական հնարավորությունները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է ներկայիս՝ մարտահրավերներով լի, խարխլված աշխարհակարգի պայմաններում միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին միջազգային հանրության կողմից հավատարմության կարևորությունը, ինչի բացակայությունն է, որ շարունակաբար հանգեցնում է նոր սրացումների։ ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի կողմից Հայաստանի համար առանցքային հարցերի շուրջ մինչ օրս արտահայված դիրքորոշումների համար։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերը։