Գարեգին Խումարյանի հոդվածում լրագրողի էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա. Դիտորդ մարմնի եզրակացությունը

Լուրեր

04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ուսումնասիրել է Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածը «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածը, որը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցին։

Ուսումնասիրությունն իրականացվել է Հանրային հեռարձակողի խորհրդի փետրվարի 13-ին ներկայացված դիմումի հիման վրա։ Դիտորդ մարմինն իր եզրակացության մեջ արձանագրել է, որ հոդվածը չի խախտում Հայաստանի լրատվամիջոցերի և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթները։

«Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, ուսումնասիրելով բողոքի հետ առնչվող նյութերը և ստանալով կողմերի պարզաբանումները, արձանագրում է, որ Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները։ Մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվել է ՀՀ վարչապետի հարցազրույցը, իսկ օրեր անց այդ հարցազրույցի՝ հանրային հնչեղություն ունեցող և հանրային բանավեճ հարուցած արտահայտությունների և պնդումների վերաբերյալ գործադիր տնօրենի հոդվածը, ինչը համապատասխանում է բազմակարծության օրենսդրական պահանջին և Էթիկայի կանոնագրով սահմանված՝ կարծիքների փոխանակման ազատությանը։ Հետևաբար, «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածը հիմք չի տալիս Դիտորդ մարմնին՝ արձանագրելու Հայաստանի լրատվամիջոցերի և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում»,- ասված է եզրակացության մեջ։

Դիտորդ մարմինն արձանագրում է, որ Խումարյանը ՀՀՌ եթերում հեռարձակված հաղորդման որակի վերաբերյալ իր կարծիքը հրապարակել է Հանրային ռադիոյի կայքի «Հասարակություն» բաժնում, այլ ոչ թե մասնագիտական խնդիրներին նվիրված՝ տնօրենի սյունակում կամ համապատասխան որևէ այլ բաժնում։

«Այս փաստը կարող է հանրության կողմից ընկալվել որպես խնդրո առարկա հարցազրույցում քննարկված խնդիրների վերաբերյալ ռադիոկայանի, ի դեմս իր տնօրենի, քաղաքական կողմնորոշման դրսևորում: Նման ընկալումից խուսափելու համար շահեկան կլիներ, որ Հանրային ռադիոյի բովանդակությանն առնչվող հոդվածները հրապարակվեին հատուկ սյունակի միջոցով։ Կարևոր է Հանրային հեռարձակողի արտադրանքի շուրջ երկխոսությունը լսարանի հետ կիսվելու համար (ինչպես ընդունված է առաջադեմ միջազգային պրակտիկայում) համապատասխան խորագրեր կամ ձևաչափեր նախատեսել, որոնք կտարանջատվեին այլ թեմաներին վերաբերող հրապարակումներից»,- եզրակացնում է Դիտորդ մարմինը։

Դիտորդ մարմնի փորձագետները նաև արձանագրում են, որ Հանրային հեռարձակողի խորհրդի փետրվարի 6-ի հայտարարության մեջ օգտագործված ձևակերպումները («առերեւույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը», «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ») համարժեք չեն իրավիճակին և չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման և բանավեճի մշակույթի զարգացմանը։ Դիտորդ մարմինը կրկին շեշտում է նման կարգի խնդիրները ներքին կանոնակարգերի միջոցով հստակեցնելու անհրաժեշտությունը։

«Թեև Գարեգին Խումարյանը պնդում է, որ վարչապետի հետ հարցազրույցի որակին առնչվող իր գնահատականը հաղորդավար Բարեղամ Ղուկասյանին պարսավելու նպատակ չի ունեցել, և իր վրա է վերցնում պատասխանատվությունը, այդուհանդերձ, իր հոդվածում տեղ գտած որոշ արտահայտություններ («տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր», «այսուհետ այդ հաղորդումը ուրիշ մարդ կվարի» և այլն) մեծ հավանականությամբ ազդում են լրագրողի համբավի վրա։ Նույնիսկ նրա աշխատանքի մասին Հանրային ռադիոյի տնօրենի քննադատական գնահատականի պարագայում, ցանկալի կլիներ, որ դրանք մնային ներքին քննարկումների մակարդակում։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար Դիտորդ մարմինն առաջարկում է մշակել Հանրային ռադիոյի ներքին խնդիրների կոմունիկացիայի աշխատակարգ-կանոնագիր և հետագայում առաջնորդվել դրանով»,- եզրակացնում է դիտորդ մարմինը։

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությանն ամբողջական կարող եք ծանոթանալ այստեղ: